ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը Հայաստանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ումար Կրեմլյովը Երևան ժամանելուն պես հանդիպեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, բռնցքամարտի ասպարեզի ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Կրեմլյովը նաև ծանոթացավ Օլիմպավանում բռնցքամարտիկների համար նախատեսված պայմաններին, այնուհետ առանձնազրույց ունեցավ ՀԱՕԿ նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում հաջորդ տարի հնարավոր միջազգային խոշոր մրցաշար անցկացնել պայմանները:
«Հայաստան ժամանելուս նպատակը բռնցքամարտը հանրահռչակելն է, քանի որ այս մարզաձևը դպրոցի նման է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻԲԱ-ի նախագահը: Վերջինս անդրադարձավ նաև բռնցքամարտիկների և անարդար մրցավարության խնդրին:
«Մրցավարների հետ կապված խնդիրը կա ամբողջ աշխարհում: Հիմա փորձում եմ իմ ներկայությամբ վերահսկել այդ ամենը: Պետք է հասնենք նրան, որ մի փոքր խախտումն անգամ ցմահ որակազրկվի»,-ասաց նա:
--00—ՄՀ