ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տեղում պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր, օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
--00—ՄՀ