ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Ահմեդ Օրհան Մամեդով օղլին ինքնասպան է եղել՝ օգտագործելով ծառայողական զենք («Մակարով» ատրճանակ):
Հաղորդվում է, որ պատահարը եղել է հուլիսի 12-ին, ոչ մարտական պայմաններում և, որ նախնական տվյալներով, ոչ մի կապ չունի զինվորական ծառայության հետ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
--00—ՄՀ