Եթե կձերբակալեն մեզ, դրա կրկնակին ստանալու են․ դա կարճաժամկետ է լինելու, չենք խեղճանալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

 

Պետք է գնանք ցանկացած քայլի այս իրավիճակի դեմն առնելու համար։ Մենք կորցնում ենք պետություն։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մանդատները պայքարելու հնարավորություն են, բայց իմ անձնական տեսակետով, եթե մանդատներն օգուտ չտան, դրանք պատռելու ենք, դուրս գանք փողոց, դիմացն առնենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ «Հայաստան» դաշինքը լինելու է արմատական ընդդիմություն։ Թող որևէ մեկը չսպասի, թե որևէ հարցով կարող ենք իրենց հետ համագործակցել․ իշխանությանը որակումներ ենք տվել։ Գնում ենք իշխանության դեմ պայքարելու»,- ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ իրենք ձերբակալությունից չեն վախենում, հասկանում ու կանխատեսում են, որ դրանք կարող են լինել․

«Ձերբակալությունները լինելու են կարճաժամկետ։ Եթե գնան այդ քայլին, դրա կրկնակին ստանալու են։ Յուրաքանչյուրիս էլ թող 1 տարի, 2 տարի նստեցնեն, մենք դրանից չենք խեղճանալու»։

--00--ԿԿ