ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»:
Գևորգ Ղազարյանը ակումբի սան է։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ «Փյունիկi» կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
--00—ՄՀ