ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ֆրանսիական «Լանսից» «Ալաշկերտ» է վերադարձել Հայաստանի հավաքականի առաջատարներից Մարալ Արթինը:
Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում հանդես եկած 20-ամյա Արթինը նախորդ տարի պաշտպանեց մեր ակումբի գույները Չեմպիոնների լիգայում, ինչից հետո տեղափոխվեց Ֆրանսիա։
Այսօր մեկնարկող կանանց Բարձրագույն խմբի առաջնության խաղում մեր աղջիկները Գյումրիում կհյուրընկալվեն «Հայասա» թիմին։
-- 00—ՄՀ