ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, հետո էլ մասնակիցներից մեկը կրակել է մյուսի վրա։ Հիվանդանոց էր տեղափոխվել ԱՄՆ 42-ամյա քաղաքացի. նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում։ Մի քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել՝ դանակից ստացված վնասվածքներով։ Այդ միջադեպի մասնակիցներից մեկը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։
--00--ԱՀ