ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
«Այս պահին Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:
Ալիևը նշել է, որ նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ:
«Ադրբեջանը շատ բան ունի անելու մինչև ձմռան սկիզբը: Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է նա:
--00--ԱՀ