ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
2016 թվականին, քառօրյա պատերազմի ժամանակ Ալիևը հայտնվել էր փակուղային իրավիճակում, որից հետո սկսվեց բանակցային գործընթացի բարձրակետը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
Շահնազարյանը նշեց, որ այդ տարիներին ԼՂ հարցի կարգավորման մասով սեղանին դրված էր երեք կետ՝ շփման գծում միջադեպերի միջազգային քննություն, երկրորդը՝ հատուկ սարքերի տեղադրում և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի մեծացում։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ