ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News
«IRNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային փոխհրաձգություններին՝ հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ:
Ղաթիբզադեն նաև հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով և ընդգծել անհրաժեշտություն՝ հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու: Այդ մասին Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու համար:
--00—ԼՄ