ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան «Համաս» շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։
«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», - հավելել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ