ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսելու գործընթացին, սակայն, դա կապ չունի իրականության հետ, ընդհակառակը՝ մենք կողմ ենք նման գործընթաց մեկնարկելու։ Տարածաշրջանում կայունություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը:
«Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ իմաստ ունի դիտարկել հայ- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքները իրականացնել առանց բախումների ռիսկի: Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ