ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
«Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։
Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
--00--ԱԹ