ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։ Զորացրվող զինծառայողները հանդիսավոր երթով հրաժեշտ են տվել ծառայակիցներին և նրանց մաղթել խաղաղ ծառայություն։
--00--ԱԹ