ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
Telcell-ը մասնաճյուղեր է բացել երկու նոր հասցեներում՝ Կոմիտաս 60/2 և Օհանով 26/9 (Yerevan City սուպերմարքեթների ցանցում), ինչպես նաև ընդլայնել է Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մասնաճյուղը։
Քաղաքացիները կարող են Telcell մասնաճյուղերում իրականացնել տարատեսակ գործարքներ՝ վճարային պարտավորություններից մինչև դրամական արագ փոխանցումներ Unistream, Telcell Transfer և Converse Transfer համակարգերով, պետվճարումներ ու բանկային գործարքներ, ինչպես նաև բուքմեյքերական հաշիվների համալրում, կանխիկացում և շատ այլ գործարքներ։
«Ապագայում ձգտելու ենք ավելի ու ավելի մոտ լինել մեր հաճախորդներին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով մեր մասնաճյուղային ցանցը։ Իսկ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու բազմազանեցումը Telcell-ում շարունակական գործընթաց է»,- նշեց ընկերության մասնաճյուղային ցանցի զարգացման ղեկավար Գառնիկ Հայդոսյանը։