ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Telcell Wallet հավելվածով առաջին անգամ տրանսպորտի ցանկացած մեկ ուղետոմս ձեռք բերելիս՝ օգտատերերը կստանան տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո):
Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Դրանք վավերական կլինեն 3 օր: Ակցիան կգործի հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը ներառյալ:
Ինչպե՞ս ստանալ 3 անվճար տոմս
1. Մուտք գործել Telcell Wallet հավելված։
2. Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»։
3. Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Փաթեթ», «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»։
4. Սեղմել «Վճարել»։
5. Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:
Անհրաժեշտ է իմանալ
• Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված Visa թվային քարտ կամ բանկային հաշիվ։
• Եթե նույնականացումը չի ստացվում, անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։
• Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):
• Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։
•Եթե նախկինում Telcell Wallet-ով գնվել է ուղետոմս, ապա օգտատերը նվեր չի կարող ստանալ։
• Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նվեր տոմսերի վավերականության ժամկետը 3 օր է։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
--00—ԼՀ