ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
«Ավագանու նիստերին զբաղմունք չունեն, Տիկտոկ են նկարում. դա նաև քաղաքապետի դեմ էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Խոսելով նոր ձևավորված խորհրդարանի և իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների մասին՝ Խաժակյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմադիրներն իշխանությանը դավաճան էին ասում, իսկ հիմա պետք է Ալեն Սիմոնյանի մոտ աշխատեն։
«Դավաճան էին ասում, իսկ հիմա գնում են իշխանություններին ասում՝ մեր գործընկերներին ազատ արձակեք»,-նշեց մեր զրուցակիցը։
Խաժակյանի կարծիքով, ընդդիմությունը չէր պայքարում իշխանության համար, նրանց նպատակը խորհրդարանական ընդդիմություն լինելն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ