ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է ոսկեպարցիներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է․ «Իրավունք ունեն»։
Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։
Կայքը կապ է հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն իմացել է բնակիչներից ու համացանցից։
«Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելել է Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։
Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվել է որևէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ