ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 16:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Վան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում:
--00--ԱՀ