Սևանա լճից մանրաձկան 8 ապօրինի ցանց է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

․

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։

--00--ԱՀ