ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։ Այդ մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 միլիոն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 միլիոն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 միլիոն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված եւ ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի եւ ջրահավաք ավազանների կառուցում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։
--00—ԼՄ