Անվտանգության խորհրդի գրասենյակում վարչության պետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հարություն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ։  

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ

մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018

թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն

ու Հարություն Գևորգյանի դիմումը՝

1. Հարություն Իշխանի Գևորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի

անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։

2. Հարություն Իշխանի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց

վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 --00—ՄՀ