ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
«Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
--00—ԼՄ