ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Ադրբեջանի ուզածը Հայաստանն է, աստիճանաբար մոտենում է իր նպատակին։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ազգային անվտանգության մասնագետ Դավիթ Թորոսյանը։
Խոսելով սահմանային բախումների մասին՝ Թորոսյանը հայնտնեց այն համոզմունքը, թե բանակը պատրաստ է մարտական խնդիր իրականացնել, մասնավորապես, Վարդենիսում կանգնած զորքի հոգեբանությունը տարբերվում է՝ Քարվաճառում նրանք չեն պարտվել։
Նա նաև ավելացրեց, թե «խաղաղասիրական քարոզը բացասական ազդեցություն ունի հանրության վրա, Ադրբեջանը ուզում է քո տունը՝ Սևանը, Սյունիքը»։
Մանրամասները՝ տեսանյութում
--00--ԱՀ