Երևանում և մազերում առաջիկա օրերին սպասվում է անձրև ու ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

անձրև

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

1

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ