ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ։
Ուղերձում նշված է.
«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի և բարեկամության լավ ավանդույթները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Ղրղզստանի միջև բազմակողմանի փոխշահավետ համագործակցության համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Չոլպոն-Ատայում ինձ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի շուտով կյանքի կոչել մեր պայմանավորվածությունները:
Հարգելի Սադիր Նուրգոժոևի, տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
--00—ԼՄ