ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով՝ նեղ և ընդլայնված կազմով: Նեղ ձևաչափով հանդիպումը կանցկացվի օգոստոսի 19 -ին, իսկ ընդլայնված կազմովը՝ օգոստոսի 20-ին։
--00—ՄՀ