ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
«Ադրբեջանցիները ռուսներին հաստատ չեն սադրում, պարզ երևում է, որ իրենք ռուսներից քաշվում են, իրենք չեն կարող ռուսներին սադրել»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարությանը՝ 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:
Նրա խոսքով, ռուսներն Արցախում իրականացնում են խաղաղապահ առաքելություն և դրանով նեյտրալիտետը պահում են:
«Այլ հարց է, որ Հայաստանը չունի արտաքին գերատեսչություն՝ համարժեք հայտարարությունների համար։ Պաշտոնական Երևանի ջանքերով միջազգային հանրությունն այս կոնֆլիկտը ճանաչում է որպես հայ-ադրբեջանական, ոչ թե արցախա-ադրբեջանական, որովհետև կապիտուլյացիան ստորագրել է ՀՀ-ն»,-ասել է Բադասյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: