ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«ԱԺ-ում ծեծուջարդ կազմակերպելով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել կարևոր հարցերից, մեկ բառով՝ Փաշինյանը ժամանակ է ձգում կարևոր որոշում կայացնելուց առաջ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ այս ընթացքում կուլիսներում բավական ակտիվ և լուրջ բանակցություններ են ընթանում կամ գուցե ընթացել և այսօր դրանք ի կատար են ածվում Արցախի հարցի շուրջ:
«Իսկ այն, որ երեկ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքեց, որ կա, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր», ինձ էլ ավելի է անհանգստացնում, որովհետև այս իշխանությունները բազմաթիվ անգամ ապացուցել են, որ հերքել են մի բան, հետագայում պարզվել է հակառակը»,-ասել է Նավասարդյանը:
Բանախոսի պնդմամբ, սրան զուգահեռ պրոցեսներ են գնում նաև Թուրքիայի հետ, և մենք տեղյակ չենք, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը, այսինքն՝ այս ամենը տեղի է ունենում ծածուկ, մի բան, որը Փաշինյանն ու իր թիմակիցները նախկինում քննադատել են:
Նավասարդյանն անդրադարձել է նաև թեմային և հանրային-քաղաքական օրակարգի այլ կարևոր թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ