ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր), սեպտեմբերի 10-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ (համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ)», - գրել է պաշտպանը։
--00--ԿԿ