ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Ճանապարհների ապաշրջափակման արդյունքում թուրքական կապիտալի ներհոսք կլինի և 5 տարի հետո Հայաստանը կդառնա Աջարիա, այս հարցում մենք պետք է չշտապենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ խոսելով ճանապարհների ապաշրջափակման արդյունքում առաջացող խնդիրների և հնարավորությունների մասին:
«Արդեն երկու տարի է օտարերկրյա ներդրումները դադարեցված են և բարենպաստ պայմաններ են ստեղծվել թուրքական կապիտալի ներմուծման համար: Թուրք-ադրբեջանական տանդեմը զենքով հաղթեց և հիմա այլ քաղաքականություն է որդեգրել, ցանկանում է կապիտալի ներհոսք ունենալ, գնել մեր երկիրը, իսկ դա՝ կտանի կործանման»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով վերջին շրջանում հարուցվող քրեական գործերին, այդ թվում նաև «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորների կալանավորման հանգամանքին, Հակոբյանը նշեց, որ Արմեն Չարչյանն առողջական խնդիր ունի և չպետք է թողնել նրան կալանավորված։
«Իշխանությանը պետք են շոուներ, և պոպուլիստ իշխող ուժը ժողովրդին նոր շոու է ցույց տալիս, այս անգամ Աղվան Հովսեփյանի կալանավորումն է, վաղը կլինի մեկ ուրիշը և կա մարդկանց ինչ-որ զանգված, որ հավատում է դրան»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ