ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար Է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տուրիստական ավտոբուսի վարորդը սրտի նոպայի պատճառով կորցրել Է կառավարումը եւ բախվել դպրոցական ավտոբուսին:
Olumhaberi.com հրատարակության տվյալներով՝ վթարի պատճառ դարձած վարորդը տեղում մահացել Է, տուժել Է 7 դպրոցական եւ 41 ուկրաինացի զբոսաշրջիկ: Նման տվյալներ Է ներկայացնում Cumhuriyet-ը, իսկ Demiroren գործակալությունը հաղորդում Է, որ զբոսաշրջիկների թվում եղել են նաեւ ռուսաստանցիներ:
Սակայն ավելի ուշ Անթալիայում ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ ավտոբուսում ՌԴ քաղաքացիներ չեն եղել: Ինչպես հայտնել են ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում, զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հիվանդանոց են տեղափոխվել հետազոտվելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Թուրքիայի երեք անչափահաս քաղաքացիների վիճակը, որոնք միջադեպի ժամանակ գտնվել են միկրոավտոբումում գնահատվում Է որպես ծանր:
--00—ՄՀ