ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Գերմանիան ծրագրում է երկարացնել ԵՄ տարածքից դուրս զբոսաշրջային ուղևորությունների արգելքը։
Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և Միջերկրական ծովին ափամերձ մի շարք երկրներ, որոնք տուրիզմից ակնլկալիքներ ունեն, որոշակի դերակատարում են ունեցել հիշյալ որոշման վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ Եվրոպական միության տարածքից դուրս թռիչքային ուղղությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումը կերկարաձգվի մինչև օգոստոսի 31-ը։
Սա բավականին մեծ հարված կարող է հասցնել Թուրքիայի՝ առանց այն էլ կաթվածահար վիճակում գտնվող զբոսաշրջության ոլորտին։
--0—ՄՀ