ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ ռուս զբոսաշրջիկ, կա 26 տուժած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ապրիլի 10-ին, տեղի ժամանակով ժամը 09:30-ին, Կոնյա-Ակսարայ մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտոբուսը Կապադովկիա էր տեղափոխում 32 ռուս զբոսաշրջիկից կազմված խումբը, ովքեր գտնվում էին Անթալիայում»,- նշել են հյուպատոսությունից:
Նախնական տվյալներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած մերկասառույցի հետևանքով:
Տուժածները անմիջապես հասցվել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
--00—ՄՀ