ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Սեպտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմանում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչը՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը, իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչը՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Երեխան, որը սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հաձնարարականով ամբարձիչը տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
--00—ԼՄ