ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Միավորված ազգերի կազմակերպությունը պետք Է փոխգործակցի «Թալիբան» շարժման հետ, որն Աֆղանստանում վերցրել Է իշխանությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք Է փոխգործակցի «Թալիբան»-ի հետ, ՄԱԿ-ը պետք Է շատ կարեւոր դեր խաղա այս դժվար պահին աֆղան ժողովրդին աջակցելու գործում եւ համաշխարհային հանրակցությանը մոբիլիզացնի աֆղանցիներին արդյունավետ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Նրանք չափազանց շատ են տառապել»,-ասել Է Գուտերեշը: Վերջերս Քաբուլ Էր այցելել հումանիտար հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը:
Նրա ուղեւորությունից հետո «Թալիբան»-ը հավաստիացրել Է ՄԱԿ-ին, որ կվերացնի արգելքներն այս եւ մյուս միջազգային կազմակերպությունների աշխատողների համար: Մասնավորապես, թալբիները խոստացել են, որ կվերացնեն խոչընդոտները ՄԱԿ-ի կողմից օգնություն ցուցաբերելու եւ դրա հետ կապված այն բոլոր նախագծերի համար, որոնք գործում են ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հսկողության ներքո: Բացի այդ, թալիբները պարտավորվել են «պաշտպանել հումանիտար աշխատողների կյանքն ու սեփականությունը եւ նրանց նկատմամբ հարգանքով վերաբերվել»:
Բացի այդ, թալիբները խոսք են տվել պահպանել ՄԱԿ-ի ու մյուս բոլոր հումանիտար կազմակերպությունների օբյեկտների անձեռնմխելիությունը եւ խոստացել են համապատասխան մեխանիզմ մշակել փոխադարձ համաձայնության հիման վրա: Նրանք նաեւ խնդրել են միջազգային աջակցություն ցուցաբերել մի շարք բնագավառներում, այդ թվում՝ վերականգնման, թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերում, տնտեսական աջակցության գործում, անվտանգության հիման վրա աֆղանցիների վերադարձին:
--00—ՄՀ