ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 17:20-ի սահմանում, Արամուս գյուղի՝ Տիգրանաձորի խճուղիում բախվել են Կամարիս գյուղի բնակիչներ, 57-ամյա Դերենիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հրաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
--00—ԼՄ