ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Քիչ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել խնջույքի մասնակիցների թվում է եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ: Տեղեկությունների համաձայն՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:
24 News-ը կապ հաստատաեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս հասատատեց, որ նման հաղորդում ոստիկանությունը ստացել է․
«Ժամը 23։00-ին հաղորդում ենք ստացել որ Արամուս գյուղում կռիվ է, 23։40-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ենք հաղորդում ստացել, որ Արամուս գյուղից աջ դաստակի սալջարդ, պատռված վերք, սալի ջլերի վնասում ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվել է 1978 թվականի ծնված տղամարդ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավբովյանի քննչական։ Այլ մանրամասների չենք տիրապետում»,-մեկնաբանեց նա։
--00—ԱՊ