ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մեր բանակն ու զինվորը չեն պարտվել, տեղի է ունեցել պետական դավաճանություն, արվել է ամեն ինչ, որ բանակը չկառավարվի։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Գրիգոր Գրիգորյանը՝ նշելով, որ «պետական դավաճանությունը կատարվել է քաղաքական էլիտայի կողմից»։
«Եթե Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արձակված հրամանները հասել են Ղարաբաղ, բայց չեն հասել զորքերին, բա ի՞նչ է դա, եթե ոչ միտումնավոր դավաճանություն», - նշել է նա՝ հայտնելով այլ մանրամասներ։
--00--ԿԿ