ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը:
Մասնավորապես, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը:
Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
--00—ԼՄ