ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին դեկտեմբերի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հարցեր, որոնք վերաբերել են ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած բոլոր պատանդներին՝ ներառյալ ամերիկացի քաղաքացիներին ազատելու անհետաձգելի ջանքերը։ Բացի դրանից, նրանք խոսել են «Գազա կենսականորեն կարևոր մարդասիրական օգնության մշտական հոսքի մեծացմանն ուղղված ջանքերի մասին:
--00--ԼՀ