ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Սեպտեմբերի 20-ին 38-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և ասել, որ ինքը հայհոյում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ քաղաքական գործիչներին, անպատվում ոստիկանության աշխատակիցներին։
ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
--00—ՄՀ