ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հետո՞, էդ ի՞նչ տագնապ եք տարածում, դուք այստեղ Թուրքիան ե՞ք ներկայացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը 24TV-ի եթերում այսպես արձագանքեց այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ենք Թուրքիայից ու Ադրբեջանից խաղաղություն մուրում, եթե նրանք մեզ ստիպում են ուրանալ Ցեղասպանությունը և սպառնում են։
Պատգամավորի խոսքով, մեր պետությունը պատերազմում պարտվել է, ծանրագույն վիճակում է, ունենք մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկու պետություն, ունենք անառողջ վիճակ քաղաքական դաշտում, որովհետև ընդդիմությունը, որը պետք է օժանդակի, որպեսզի իշխանությունն ավելի լավ աշխատի, ամեն ինչ անում է վիժեցնելու այդ գործունեությունը։
«Մյուս կողմից էլ հասարակությունը շատ լավ տեսնում է՝ ով է ուզում հարցը լուծել և ով է հարցը չարաշահում՝ էժան հայրենասիրություն խաղացնելով»,-վստահ է իշխող խմբակցության ներկայացուցիչը:
Թեժ զրույցի ընթացքում բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: