ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել ֆինանսական գործարքների մեծ մասը կատարել անկանխիկ եղանակով. դրանց թվում են նաև կենսաթոշակների, աշխատավարձերի վճարումը:
«Օրենքի հիմնական նպատակն է ապահովել գործարքների թափանցիկությունը, ինչպես նաև ավելի հարմարավետ և հասանելի դարձնել մեր հայրենակիցների համար անվտանգ իրականացվող գործարնքների ծավալները»,-ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է հարցը՝ նշելով, որ որոշումով մի քանի խնդիր է լուծվում:
«Կարևոր է այս օրենսդրական նախաձեռնության հակակոռոպցիոն իմաստը, որովհետև անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք, և մենք էս առումով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ հետևողականություն ենք դրսևորում»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: