ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հաղթական գոլը մանկունիանցիների կազմում մրցավարի կողմից ավելացված ժամանակում խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Բացի անչափ կարևոր գոլի հեղինակ դառնալուց՝ Ռոնալդուն իր ակտիվում գրանցեց հերթական ռեկորդը։
Երեկվա խաղը 36-ամյա հարձակվողի համար 178-րդն էր՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Այս ցուցանիշով Ռոնալդուն մեկ խաղ ավելի է անցկացրել Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասից և այժմ բացարձակ ռեկորդակիր է։
--0--ԿԿ