Արսենալը ոչ-ոքի խաղաց Մանչեսթեր Յունայթեդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

482204160_1194936092003843_654738436599693662_n

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Արսենալին» և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացվել է 45+2-րդ րոպեին, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը դարձել է գոլի հեղինակ:

74-րդ րոպեին Դեկլան Ռայսը հավասարեցրել է հաշիվը։

Անցկացրած 28 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ վաստակելով 34 միավոր։ Նույնքան խաղերից հետո «Արսենալը» 55 միավորով երկրորդն է:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ