ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Երևանում սպանված 27-ամյա կնոջը վերջին հրաժեշտից:
«Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ, վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։
Վանաձորի համայնքապետարանը, ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին, կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։
Ննջես խաղաղությամբ, սիրելի Դիաննա»,-գրել է նա:
--00--ԱԹ