ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1 տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:
«Իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ, հատկապես թուրքական իշխանությունների գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խարխլում են ԴԱԻՇ-ին հաղթելու արշավը, ինչպես նաև վտանգում է խաղաղ բնակիչներին և սպառնում է խաթարել տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը», - նշվում է է Բայդենի հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց սահմանելու պատճառը թուրքական բանակի ռազմական ներխուժումն էր Սիրիա և քրդական աշխարհազորայինների դեմ գործողությունը:
--00—ԼՄ