ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ժամանակակից պատերազմների պայմաններում կարևոր էլ չէ՝ Սև լճի կամ Որոտանի հատվածում թշնամու մխրճման արդյունքում որքան զինծառայողներ են տեղակայվել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին՝ «Քանի՞ թշնամի կա մեր տարածքում․ ՀՀ պետական սահմանները պաշտպանվո՞ւմ են», հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Ինձ շատ ավելի մտահոգում է, որ Արցախի բռնազավթված հատվածներում, որ այսօր նաև շփման գիծ են ՀՀ համար, Ադրբեջանի ՊՆ-ն ու սահմանապահ ծառայությունը բավական ակտիվ աշխատանքներ են վարում՝ զորքերի ու տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Շատ դեպքերում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ընկալվում է իբրև ավելի խաղաղ պայմաններում իրականացվող հերթապահություն, իրականում Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են տարբեր նշանակության անօդաչու սարքերից մինչև ծանր հրետանի, ամեն ինչով»,- ասել է նա:
--00--ԿԿ