ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախում խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերին:
«Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
--00--ԱԹ